Իսրայելը հրթիռահարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտներին
Իսրայելը «երկիր-երկիր» դասի հրթիռներով գրոհել Է Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտների վրա: Այդ մասին հայտարարել Է սիրիական բանակի հրամանատարությունը:
«Փետրվարի 16-ի երեկոյան մոտավորապես 11:35-ին (Երեւանի ժամանակով 01:35-ին) Իսրայելն օկուպացված Գոլանի բարձունքների տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռներով մի քանի հարվածներ Է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող Զաքիա բնակավայրի շրջանի օբյեկտներին»,-ասվում Է հայտարարության մեջ:
Նախնական տվյալներով՝ հասցվել Է նյութական վնաս: Իսրայելի կողմից պաշտոնական հաստատում չկա: Իսրայելի զինվորականները քանիցս հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով այն բանով, որ ձգտում ենք թույլ չտալ ժամանակակից սպառազինություններ ընկնեն թշնամիների ձեռքը:
Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին Է, որը տարածաշրջանում կռվում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: Դամասկոսը քանիցս դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով ճնշում գործադրել Թել Ավիվի վրա, որպեսզի այնտեղ դադարեցնեն Սիրիայի ինքնիշխանության սիստեմատիկ խախտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ