Շրի Լանկան մուտքը երկիր արգելել է կորոնավիրուսի պատճառով

Շրի Լանկան մուտքը երկիր արգելել է կորոնավիրուսի պատճառով

Շրի Լանկան 10 օրով դադարեցնում Է արտասահմանից ուղեւորների մուտքը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկելու համար: Այդ մասին հաղորդել Է քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

«Շրի Լանկայի բոլոր միջազգային օդանավակայաններն ուղեւորների վայրԷջքը Շրի Լանկա չեն թույլատրի 2021 թվականի մայիսի 21-ի ժամը 23:59-ից (Շրի Լանկայի տեղական ժամանակով) մինչեւ 2021 թվականի ժամը 23:59-ը (Շրի Լանկայի տեղական ժամանակով)՝ նպատակ ունենալով երկրում վերահսկել COVID-19-ի հետ կապված իրադրությունը»,-ասվում Է վարչության հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ իշխանությունները կթույլատրեն տարանցիկ ուղեւորների մուտքը, եթե նրանց չվերթը կղզի պետության օդանավակայաններից կատարվի ոչ ուշ, քան ժամանելուց 12 ժամ անց, միջազգային չվերթների մեկնումը, ինչպես նաեւ բեռնատար եւ հումանիտար չվերթների ժամանումը: Շրի Լանկան վերապրում Է համավարակի երրորդ ալիքը, նոր շտամով միայն մայիս ամսին վարակվել Է ավելի քան 50 հազար մարդ:

Նախօրյակին կղզում արձանագրվել Է հիվանդացության ռեկորդային աճ. կորոնավիրուս Է հայտնաբերվել 3591 մարդու մոտ, վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 144 հազար 425, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում