Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ կան տուժածներ:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում։


Կարծիքներ