Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները

 

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից:

Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝

Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ըմբշամարտ

Ամոյան Մալխաս - հունահռոմեական ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ

Դավթյան Արթուր - սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ - ծանրամարտ

Դանիելյան Էլինա - շախմատ

Հարությունյան Արսեն - ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն - ծանրամարտ

Մինասյան Գոռ - ծանրամարտ

Չալոյան Դավիթ - բռնցքամարտ

«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդների անունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում