Ռուբեն Ռուբինյանին ես եմ նշանակել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, նա հաշվետու է ինձ, ԱԽ-ին ու ժողովրդին. Փաշինյան

Ռուբեն Ռուբինյանին ես եմ նշանակել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, նա հաշվետու է ինձ, ԱԽ-ին ու ժողովրդին. Փաշինյան

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել եմ ես: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին»,- հայտարարեց Կառավարության ղեկավարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք գրավոր փաստաթուղթ, և ո՞վ է պատասխանատու Ռուբինյանի հնարավոր քայլերի, գործողությունների համար։

ՀՀ վարչապետն արձագանքեց՝ ասելով, որ անկախ նրանից՝ ո՞վ կբանակցի, ո՞վ կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը՝ նկատի ունենալով իրեն:

 

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում