Չինաստանն ԱՀԿ փորձագետներին թույլ չի տվել ծանոթանալ կորոնավիրուսի հետ կապված ելակետային տվյալներին
ԱՀԿ -ն հայտարարել է, որ Չինաստանն իր փորձագետներին թույլ չի տվել ծանոթանալ կորոնավիրուսի հետ կապված ելակետային տվյալներին: Սա, ըստ նրանց, թույլ կտար հասկանալ՝ երբ և ինչպես է տարածվել վիրուսը: Խոսքը վերաբերում է 174 դեպքերի, որոնք առաջինն էին հայտնաբերվել Ուհանում դեռ 2019 -ին: Սրանով հանդերձ, չինացի գիտնականները տվյալներ են տրամադրել այդ դեպքերի հետ կապված իրենց իսկ հետազոտությունների մասին:
Կարծիքներ