Երասխ-Երևան ճանապարհին «Կիա»-ն բախվել է գծանշում կատարող մեքենային. կա զոհ

Երասխ-Երևան ճանապարհին «Կիա»-ն բախվել է գծանշում կատարող մեքենային. կա զոհ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:27-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Փ․, ծնված 1995 թ.) բախվել է գծանշում կատարող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1995 թ.)․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է տուժածի մահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում