Երևանի ավագանու անդամ Նարե Սոսեն կեղծ ցուցմունք է տվել․ նրան չեն առևանգել

Երևանի ավագանու անդամ Նարե Սոսեն կեղծ ցուցմունք է տվել․ նրան չեն առևանգել

Ավելի վաղ համացանցում լուր տարածվեց, որ հունվարի 17-ին ոստիկանություն է դիմել Երևանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը՝  Նարե Սոսեն, ով  իրավապահներին հայտնել է, որ  ենթարկվել է առեւանգման։

Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

 

Ուշագրավ է, որ լուրը համացանցում հայտնվելուց հետո սկսվեց տարբեր նպատակահարմարություններից ելնելով քաղաքական շահարկումները։ Եղան անգամ գորշող իշխանության հասցեին հնչած մեղադրանքներ, իբրև իշխանությունն է կազմակերպել Նարե Սոսե առևանգումը վերջինիս ընդդիմադիր հայացքների համար։

MediaNews-ի տեղեկություններով Նարե Սոսեի՝  իրավապահներին օրեր առաջ իր առևանգման մասին տված հաղորդումը կեղծ է։ Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ հենց ինքը՝  Նարե Սոսեն հարցաքննության ժամանակ իրավապահներին հայտնել է, որ  իրեն չեն առևանգել, նույնը վկայել են նաև դեպքի վայրում ներկա ականատեսները։

Ավելի քան ակնհայտ է, որ իր առևանգման մասին կեղծ հաղորդում տված Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանը՝  Նարե Սոսեն նպատակ էր հետապնդում քաղաքական շահարկումների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում