Շարքային Ղազարյանի բանակային կյանքից

Շարքային Ղազարյանի բանակային կյանքից

Պետրոս Ղազարյանը գրել է.

Շարքային Ղազարյանի բանակային կյանքից

Արտաշատի զորամասը ,որտեղ ես պետք է պրիսյագ տայի, ջուր չուներ։Զորամասի խանութում վաճառում էին միայն լիմոնադ,որը գազ տված պարզ շաքարաջուր էր և խմելուց հետո բացի ծարավը ուժեղացնելը, դեպի քեզ էր տրամադրում ահռելի մոծակներին։

Ջուր խմելու համար միակ ձևը սամավոլկան էր։Իսկ քանի որ դա էնքան էլ հեշտ չէր,զինվորները ուզած չուզած արտեզիան ջուր էին խմում։

Հինգհարյուրանոց զորամասում միայն 5 6 զինվոր դիզինտերիային չէր ողջագուրվել։Ես բացառություն չէի,բայց ունեի այդ 500 ի մեջ սեփական բացառությունը։

Իմ ոտքի մկանները շատ զարգացած էին և կիրզվի սապոգները պարզապես վերև չէին բարձրանում ` մնացել էի առանց սապոգ։Թե դա ինչ երջանկություն էր կհասկանան նրանք ովքեր գիտեն ինչ է նշանակում Արտաշատի շոգին կիրզվի սապոգ հագնելը։

Ես շարային չէի պարապում ,հերթապահության չէի գնում ,ման էի գալիս բոթասներով, արտոնություններ որոնց մասին մալադոյները նույնիսկ երազել չէին համարձակվի։

Իսկ կոշկակարը , որ պետք է վերաձևեր սապոգները ,զորամաս էր գալիս ամիսը մեկը։

Եվ այդ օրը եկավ։

Շարքային Ղազարյան սապոգներտ սարքեցին՞

Միայն մեկը պարոն փոխգնդապետ

Ոնց միայն մեկը ,էդ ապուշը մեկ էլ մի ամսիցա գալու ,ոնց չի սարքել

Ինչ իմանամ պարոն գնդապետ,մեկը սարքեց, գնաց։

Իսկ թե ինչու կոշկակարը միայն մեկ սապոգը սարքեց և ես շարունակեցի բոթասներով ման գալ ևս մեկ ամիս `պատմությունը լռում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում