Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, թե բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել են Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում դաշինք ստեղծելու նպատակով, սակայն չեն հաջողել:
«Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզնից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»,- հայտարարել է ՀԱԿ-ը՝ ըստ էության փաստելով, որ Կարապետյանի ուժի հետ համատեղ լեզու գտնել չի հաջողվել:
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին, բայց քանի դեռ ընդհանուր հայտարարի հասնել չի հաջողվել, դա կանեն առանձին:
Տեր-Պետրոսյանի կուսակցությունը նաև հավելել է, որ չնայած այս որոշմանը՝ պատրաստ են էլի փորձել համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու համար:


Կարծիքներ