ՌԴ-ն հաստատել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը․ քանի գերի է փոխանակվել
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում՝ 86-ն 86-ի դիմաց ձևաչափով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռոսատոմ»-ի՝ Ուկրաինայում մնացած չորս աշխատակիցների փոխանակումը վերջին պահին ձախողվել է, հավելել է նա։
Ապրիլի 1-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտնել էր, որ գերիների փոխանակման շրջանակում ուկրաինական կողմին է փոխանցվել 86 զինծառայող, այդ թվում՝ 15 կին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ