Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլյան կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Նրանք նաև հայտնել են, որ Թուրքիայի կառավարության ճնշող քաղաքականության, պատգամավորների ձերբակալությունների, կրոնի և մտքի ազատության իրավունքների ոտնահարման արդյունքում լրջորեն վտանգվել է ժողովրդավարությունը:

Պահանջվել է Թուրքիայի հարցով նիստ հրավիրել խորհրդարանում: Բացի դրանից՝ բրիտանացի պատգամավորներից կազմված մի պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ մասնավորապես այդ երկրի արևելյան շրջանների բանտերում ստուգումներ կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում