Վրաստանը պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Ղարիբաշվիլի
Վրաստանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը դաշինքի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Վրաստանը, որպես ամենահուսալի գործընկերներից մեկը, բավականին լավ փորձ ունի դաշինքի առաքելություններում ներդրում կատարելու առումով: Մենք նպաստում ենք եվրաատլանտյան անվտանգությանը և խաղաղությանը: Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր քաղաքական երկխոսությունը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բոլոր հարթություններում»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարել էր դաշինքի անդամ դառնալու երկրի ցանկության մասին։ Այս ձգտումը հաստատել էր հաջորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նշենք, որ Վրաստանի վարչապետը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։ Գարիբաշվիլին արդեն բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։
Կարծիքներ