ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում փոխհրաձգության մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում փոխհրաձգության մասին տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հերքել է տեղեկությունն այն մասին, որ ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում:

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում