Երևանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Երևանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 4-ին, ժամը 01.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են  ՀՀ Ոստիկանությունից:

Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում