Իրանական արդյունաբերական ընկերությունը մտադիր է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսել
Օգոստոսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Ghoshouni Industrial Co.» արդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սորուշ Ղոշունիին:
Վերջինս ՀՀ դեսպանին ներկայացրեց մետալուրգիայի, գունավոր մետաղների մշակման և շինարարական պարագաների ու սարքերի արտադրության ոլորտում ընկերության գործունեությունը, ինչպես նաև ընկերության՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու նախնական ծրագրերը:
Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելուն:
Կարծիքներ