ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի երևանյան նիստի օրակարգը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգը մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Ըստ հաղոդագրության՝ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը:
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը:
Կարծիքներ