Նոր ավտոբուսները գիծ դուրս կբերվեն երկու շաբաթից. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

Նոր ավտոբուսները գիծ դուրս կբերվեն երկու շաբաթից. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ կողմից սպասարկվող 65 երթուղիներում փաստացի աշխատել է 3457 շարժակազմ՝ նախատեսված 3845-ի փոխարեն: Տեղի է ունեցել 15 ՃՏՊ՝ առանց լուրջ հետևանքների: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

 

Քաղաքապետի հարցին, թե երբ է պլանավորվում գիծ դուրս բերել նոր ավտոբուսները, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Հանձնում-ընդունումն արդեն կատարել ենք, հիմա ռաստամոշկայի հարցերն ենք կազմակերպում: Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում