ԱՄՆ-ն աշխատում է ջրհեղեղից ավերված Բրազիլիային օգնություն տրամադրելու ուղղությամբ

ԱՄՆ-ն աշխատում է ջրհեղեղից ավերված Բրազիլիային օգնություն տրամադրելու ուղղությամբ

Ամերիկյան իշխանությունները կապի մեջ են Բրազիլիայի գործընկերների հետ և աշխատում են ջրհեղեղից տուժած երկրին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Այս մասին գրավոր հայտարարությամբ հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Իմ վարչակազմը կապի մեջ է մեր բրազիլացի գործընկերների հետ, և Միացյալ Նահանգները աշխատում է անհրաժեշտ օգնություն տրամադրել բրազիլացի ժողովրդին՝ համաձայնեցնելով բրազիլական իշխանությունների հետ: Միացյալ Նահանգները Բրազիլիայի կողքին է այս դժվարին պահին», - ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում