Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|
tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և իր կանադացի գործընկեր Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովում առկա իրավիճակը, կանադացի գործընկերոջ հետ Չավուշօղլուն քննարկել է նաև երկկողմ պետական հարաբերությունները:
Հաղորդվում է, որ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ:
Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
Կարծիքներ