Վրաստանը վերացրել Է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք ունենալու պահանջը

Վրաստանը վերացրել Է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք ունենալու պահանջը

Վրաստանի կառավարությունը չեղարկել Է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը, որը հրապարակվել Է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում, ուժի մեջ Է մտել հունիսի 15-ին:

«Ցանկացած մարդ, որը ժամանում Է ցանկացած երկրից, ազատվում Է Վրաստանի տարածքում կամ սահմանը հատելիս այն փաստաթութղթը ներկայացնելու պարտականությունից, որը հավստում Է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելը կամ պոլիմերազաին շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքը»,- ասված Է կառավարության որոշման մեջ:

Օտարերկրացիները նաեւ ազատված են Վրաստանում պարտադիր ինքամեկուսացման ժամանակամիջոց անցնելուց, ասված Է փաստաթղթում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: Երկրում արդեն տեղի են ունեցել համավարակի մի քանի ալիքներ: Անցյալ տարվա դեկտեմբերին հանրապետությունում հայտնաբերել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը: Ընթացիկ տարվա փետրվարին առողջապահության նախարարությունը հայտարարել Է, որ կորոնավիրուսի վեցերորդ ալիքն սկսել Է նվազել:

Համավարակի ժամանակ Վրաստանում, որի բնակչությունը 3,7 միլիոն Է, հայտնաբերվել Է վարակման 1 658 240 դեպք, հիվանդության բարդություններից մահացել Է 16 785 հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում