Նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների

Նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Կարդալ ավելին՝ bit.ly/32CAAzg

Հետևեք մեզ նաև Տելեգրամում