Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

«Մետրոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Մինչև ամսվա վերջ ժետոնները կհանվեն և կգործի միասնական վճարման համակարգը»,-ասաց նա: 

Բաբկեն Սեդրակյանը նաև նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 32 անվազույգի վերջին խմբաքանակը արդեն Հայաստանում է: 

«Երևանում են նաև մետրոյի «Գործարանային» կայարանի համար նախատեսված երեք շարժասանդուղքները, դրանց փոխարինման աշխատանքները սկսվել են և մինչև դեկտեմբերի 25-26-ը երեք շարժասանդուղքները փոխարինված կլինեն»,-ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում