«Աշխատանքը և կրթությունը մեր իրավունքն են». աֆղանցի կանանց բողոքի ակցիան
Քաբուլում առնվազն 30 կին ցույցի է դուրս եկել՝ պահանջելով հարգել աշխատանքի և կրթության իրենց իրավունքները։ Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Աֆղան կանայք դժգոհ են իրենց նկատմամբ թալիբների իրականացրած քաղաքականությունից։
«Աշխատանքը և կրթությունը մեր իրավունքներն են, կառավարությունը պետք է վերջ տա ճնշումներին»,- վանկարկել են ցուցարարները։ Բացի դրանից, ցուցարարները կոչ են արել վերաբացել աղջիկների դպրոցները։
Կարծիքներ