Ստեփանակերտում տուն է այրվել, հայտնաբերվել է տանտիրոջ դին․ քրգործ է հարուցվել
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 07:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 1962թ. ծնված Գագիկ Վլադիմիրի Ավանեսյանին պատկանող առանձնատունն անհայտ հանգամանքներում այրվելու և հյուրասենյակում վերջինիս դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչը:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ