«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, փետրվարի 16-ի ժամը 11։00-ի սահմաններում, նկատել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի միջոցով (դրոն) ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 7․55 գրամ քաշով, շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, ինչպես նաև 2 առանձին փաթեթներով, ընդհանուր 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ։ Հայտնաբերվել է նաև բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում