Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Սևանում ավտոպահեստամասերի խանութ է հրկիզվել
Ապրիլի 8-ին արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան աշխատել։
Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և ջերմահարվել առաստաղը՝ մասամբ։
Ըստ աղբյուրի, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ տեղի ունեցածը հրկիզում է։ Պարզվել է նաև որ նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին և բենզինի միջոցով այրել խանութ սրահը և սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։
Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Սևանի բաժին։ Դ եպքի փաստվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ