ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի

ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով նախագծային ընկերությունների ուշադրությունը:

«Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։

Առանձնահատկությունները՝
1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է,
2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը,
3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով:

Ակնկալում ենք աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար»:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ նշված հղումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում