Վենեսուելան արտաքսել է ԵՄ դեսպանին

Վենեսուելան արտաքսել է ԵՄ դեսպանին

Վենեսուելան անցանկալի անձ է հայտարարել երկրում ԵՄ դեսպանին և 72 ժամ է տվել նրան երկիրը լքելու համար՝ ի պատասխան Բոլիվարյան Հանրապետության 19 պաշտոնատար անձի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասային:

«Այսօր (չորեքշաբթի), նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ, մենք փոխանցել ենք տիկին Իզաբել Բրիլանտեին, որը վերջին տարիներին զբաղեցնում էր Վենեսուելայում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը, հայտարարություն նրա անցանկալի անձ ճանաչցելու մասին: Նրան 72 ժամ է տրվել Վենեսուելան լքելու համար », -տեղեկացրել  է Արեասան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում