Պաղեստինա-իսրայելական հակամարտության զոհ է դարձել 22 լրագրող. կան անհետ կորածներ
22 լրագրող դարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության զոհ։ Այս մասին հայտնել է լրագրողների պաշտպանության կոմիտեն։
Ինչպես նշում է կազմակերպությունը, Գազայի հատվածում լրագրողները բախվում են հատկապես բարձր ռիսկերի, երբ լուսաբանում են Իսրայելի ցամաքային գործողություններն ու օդային հարվածները՝ էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում:
Կոմիտեն նշում է, որ սպանված 22 լրագրողներից 18-ը պաղեստինցի էին, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Բացի այդ, լրատվամիջոցների ութ աշխատակիցներ վիրավորվել են, ևս երեքը անհետ կորած են կամ կալանավորված են։
Կարծիքներ