721 հազար տոննայից ավելի հացահատիկ Է արտահանվել Ուկրաինայից սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում
Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) թույլատրել Է, որպեսզի ավելի քան 2 հազար տոննա եգիպտացորենով բեռնված նավը դուրս գա ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից, որն ուղեւորվելու Է Թուրքիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՄԱԿ-ը:
«Օգոստոսի 22-ին ՀՀԿ-ն արտոնել Է Kafkam Etler առեւտրական նավերից մեկի երթեւեկությունը, որը, 2437 տոննա եգիպտացորենով բեռնված, Չեռնոմորսկից Թուրքիա կուղեւորվի օգոստոսի 23-ին սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ «օգոստոսի 22-ի դրությամբ հացակատիկի եւ սննդամթերքի ընդհանուր ծավալը, որն արտահանվել Է ուկրաինական երեք նավահանգիստներից, կազմում Է 721 հազար 449 տոննա»:
Բացի այդ, օգոստոսի 22-ին ՀՀԿ-ն ավարտել Է ուկրաինական նավահանգիստներից մեկնող երեք նավերի՝ I Maria-ի, Zumrut-ի, Oceans-ի, ինչպես նաեւ ժամանող վեց նավերի՝ Ganga Star-ի, Ashabaltic-ի, Aeolos-ի, Peace M-ի, Anastasia-ի, FPMC B201-ի ստուգումը: «Դրանք բոլորը մեկնելու թույլտվություն են ստացել»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Հուլիսի 22-ին Ստամբուլում, ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ, տեղի Է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում միջանցքի ստեղծման վերաբերյալ՝ ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկի դուրսբերման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ