Ինչպես է Պուտինի առողջությունը՝ covid-19-ի պատվաստումից հետո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմնակի բարդություններ չի ունեցել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ մի ախտանիշ չկա», - ասել է նա ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է նախագահը տարել պատվաստման առաջին փուլը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին կորոնավիրուսից պատվաստվել է: Դրանից անմիջապես հետո Կրեմլում զեկուցել են Ռուսաստանի առաջնորդի լավ ինքնազգացողության մասին։ Ավելի ուշ նախագահն ինքը պատմել է, որ ձախ ձեռքին միայն մի փոքր անհարմարություն է զգացել, այն հատվածում, որտեղ ներարկում են արել ։ Պուտինը նաեւ հավելել է, որ պատվաստումից հետո երեք օր սպորտով չի զբաղվել:
Դեղամիջոցի անվանումը, որով պատվաստվել է Ռուսաստանի առաջնորդը, Կրեմլը հրաժարվել է բացահայտել ՝ նշելով COVID-19-ի դեմ ռուսական բոլոր երեք պատվաստանյութերի արդյունավետությունը:
Հավելենք, որ այս պահին ՌԴ-ում գրանցված է 3 պատվաստանյութ: Սկզբում գրանցվել էր «Սպուտնիկ V» դեղը, դրանից հետո գրանցվել են եւս երկու հայրենական պատվաստանյութեր ՝ «Էպիվակկորոնա» եւ «Կովիվակ»։
Կարծիքներ