Կանգնե՛ք հայերի կողքին ու պшտժե՛ք անաստված Ալիևին. Շեյխ Իմրան Հուսեյն. տեսանյութ
Շեյխ Իմրան Հուսեյնն անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: «Մուսուլմանը չի աջակցում ստախոսին,պետք է պարզենք՝ ով է ստախոսը: Ստախոսն Ադրբեջանի ժողովուրդն է, ոչ թե ժողովուրդը, որ դավանում է իսլամ: Ես երբեք չեմ այցելել, բայց գիտեմ, որ այդ երկրի իշխանությունն անաստված է, հեռու է Ղուրանի ուսմունքից:
Հույս ունեմ, որ մի օր այդ ժողովուրդը կունենա աստվածահավատ իշխանություն: Ես այդ ժամանակ պատրաստ եմ այցելել այդ երկիր, բայց այս օրերին կարող եմ այցելել Հայաստան, որը ճնշվում է:
Հայաստանը երկար ժամանակ ենթարկվել է տառապանքների: Տեղի է ունեցել 30 տարվա ցեղասպանություն:Ես շատ զայրանում եմ, որ մարդիկ չեն ուզում պատմություն սովորել:
Նշենք, որ հայ ազգը այս օրերին կռվում է ոչ միայն ադրբեջանական բանակի, այլ նաև սիրիшյից եկած վարձկանների և թուրքական զինտեխնիկայի դեմ։ Այդ փաստի մասին արդեն բոլոր երկրներն են խոսում։
Եւ ահա Շեյխ Իմրան Հոսեյնը կոչ է անում բոլոր մուսուլմաններին Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև պատերազմում սատարել ճիշտ կողմին։ Ո՞վ է ճնշողն ու ո՞վ է ճնշված այս պատերազմի մեջ։ Շեյխ Իմրան որոշակի պատասխան է տալիս այս հարցին։ Հայտնի փիլիսոփան հորդորում է մուսուլմանական աշխարհին կանգնել հայերի կողքին ու պատժել անաստված Իհլամ Ալիևին:
Տեսանյութը դիտեք ստորև`
Կարծիքներ