Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը. առաջին կանգառը Բաքվում է
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը տարածաշրջան մեկնարկել է։ Հունվարի 24-ին նա արդեն ժամանել է Բաքու։
Վայրէջքից հետո Զարիֆը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ադրբեջանական կողմի հետ նախատեսված բանակցությունների օրակարգում կքննարկվեն ղարաբաղյան խնդիրները և այլ հարցեր:
«Քննարկվելու են Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ Հյուսիս-հարավ և Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը»,- ասել է Զարիֆը:
Արտգործնախարարի խոսքով՝ Բաքվում բանակցություններից հետո նա այց կկատարի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և վերջում էլ՝ Թուրքիա:
Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարարությունը «Эхo Кавказа»-ին հայտնել էր, որ այցի մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով:
Կարծիքներ