ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտնելով, որ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուերի հետ հանդիպմանը:
«Մենք հիմա փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել, ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և ինչքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աշխատում այդ տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդել փոխգործակցությունը, որն արդեն ակտիվ զարգանում է»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ն և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սերտ համագործակցում են տարբեր տարածաշրջաններում: «Մեր շփումները մշտական բնույթ ունեն և միասին աշխատելու ուղղություններ կան, որովհետև, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Կարծիքներ