«Ալաշկերտը» երկու նոր ֆուտբոլիստ ունի

«Ալաշկերտը» երկու նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Ալաշկերտը» շարունակում է համալրել կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կոնֆերենցիաների լիգային նախապատրաստվող «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոլումբիացի երկու փորձառու ֆուտբոլիստների հետ:

30-ամյա վինգեր Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն հանդես է եկել կոլումբիական Պրիմերայի մի շարք ակումբներում («Էնվիգադո», «Ինդեպենդիենտե Մեդելին», «Ատլետիկո Բուկարամանգա», «Օնսե Կալդաս», «Դեպորտիվո Պերեյրա»), ինչպես նաև՝ Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս» և բուլղարական «Բոտևում»:

Բուրբանոյի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայի «Ագիլասն» էր, որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։

29-ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը հանդես է եկել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի և Սալվադորի Բարձրագույն խմբերի մի շարք ակումբներում՝ հեղինակելով ավելի քան 100 գոլ:

«Ալաշկերտի» նորեկ ռմբարկուի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայում հանդես եկող ՖԱՍ-ն էր, որի կազմում 9 գոլ է խփել ավարտված առաջնության 21 հանդիպումներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում