Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղարի հետ

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:

Հանդիպման ընթացքում նա պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Շվեյցարիային հյուրընկալության և հանդիպումը լավ կազմակերպելու համար»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում