Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 62 մարդ է մահացել

Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 62 մարդ է մահացել

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 62 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, տեղեկացնում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 6249 մարդ է մահացել:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 381 430 դեպք է գրանցվել, 4413-ը՝ վերջին մեկ օրում, 282 492 վարակակիր ապաքինվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում