Առեղծվածային դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

Առեղծվածային դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

Մարտի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են 2 դի։

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով մահացածները մայր ու դուստր են և հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։ 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն և պարզվում են մահացածների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում