Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել:
Նրանք քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը։
Ադրբեջանի ԱԳն հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը հիշեցրել է խաղաղ գործընթացում Ադրբեջանի հանձնառության մասին։
Կարծիքներ