Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ
Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է։
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ ռուսական Komersant-ի՝ իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրորդական պատժամիջոցների մասին այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշյալ ցուցակում նաև կան թուրքական և չինական ընկերություններ։
Թուրքական բանկերը դադարեցրել են վճարումների գործընթացը։ Գործին միջամտել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ հրամանագիրը թույլատրում է Վաշինգտոնին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից։
Կարծիքներ