Ինչպես է ապօրինի գույքը հանձնվելու հավատարմագրային կառավարման. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում դեռևս չկա ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույք,- «Գոլդեն Փելես» հյուրանոցը հաշվի մեջ չէ, քանի որ Արմեն Ավետիսյանը այն «կամավոր» է նվիրաբերել Հայաստանին,- սակայն կառավարությունն արդեն ներկայացրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ կազմակերպելու և մրցույթի արդյունքները ամփոփելու կանոնները:
Ըստ այդ կանոնների՝ գույքը կառավարման է հանձնվելու մրցութային կարգով, և որ ավելի հետաքրքիր է՝ մրցութային հանձնաժողովների կառուցվածքը որոշելու է գլխավոր դատախազը:
Դատախազությունը բռնագանձելու է գույքը և ինքն էլ հանձնելու է հավատարմագրային կառավարման: Լավի չի, է՝ ընտիր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ