Մակարավանք հուշարձանի ճանապարհահատվածում իրականացվում են վերականգնման աշխատանքներ

Մակարավանք հուշարձանի ճանապարհահատվածում իրականացվում են վերականգնման աշխատանքներ

Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մակարավանքի հուշարձանի ճանապարհահատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ:

Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի Մակարավանքի հուշարձան տուրիստական հոսք ապահովելու համար:

Վերոնշյալ ճանապարհահատվածը ներառված է պետական բյուջեով 2021 թվականի հիմնանորոգման աշխատանքների ծրագրերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում