Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնում Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ

Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնում Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ

Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցությունը խորը անհանգստության աղբյուր է Մեծ Բրիտանիայում: Ինչպես ուրբաթ օրը հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյմս Քլևերլին, ում խոսքերը մեջբերված են գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, այս գործընկերությունը վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար։

Նախարարի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը Ուկրաինայի հակամարտության ընթացքում դարձել է Ռուսաստանի Դաշնության համար զենքի գլխավոր մատակարարներից մեկը՝ Մոսկվային տրամադրելով իր հարյուրավոր անօդաչու սարքեր։

«Դրա դիմաց Ռուսաստանը ռազմական և տեխնիկական աջակցություն է առաջարկում Իրանի ռեժիմին և դրանով իսկ մեծացնում է սպառնալիքը, որը նա ներկայացնում է Մերձավոր Արևելքում մեր գործընկերների և միջազգային անվտանգության համար»,- ասել է Քլևերլին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում