25-ամյա երիտասարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր տան դուռը և կենցաղային ապրանք գողացել
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել են, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։
Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գողությունն ինքն է արել։
Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 25-ամյա գետազատցին ձերբակալվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ