Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է ռուսական ինքնաթիռի՝ իր օդային տարածքը խախտելու մասին

Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է ռուսական ինքնաթիռի՝ իր օդային տարածքը խախտելու մասին

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Ան-26 ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը արևելյան Հոկայդոյում գտնվող Շիրետոկո թերակղզու տարածքում։ Այս մասին գրում է Риа новости-ն՝ հղում անելով Kyodo-ին:

Ըստ աղբյուրի այն ուղևորատար ինքնաթիռ է եղել։ 
Ճապոնիայի իշխանությունները Ռուսաստանից պահանջել են կանխել նման միջադեպերի կրկնությունը:
Այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում