Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականը սկսում է պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկությանն այս անգամ կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Մինչ այս Հայաստանի մարմնամարզության հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Արթուր Դավթյանը: Վերջինս Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Կարծիքներ