Արցախում սննդի նոր կտրոններ դեռ չեն տրամադրվում. ուր դիմել ձեթի և շաքարավազի համար
Հաշվի առնելով, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ:
Այս մասին տեղեկացրել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն և հայտնել, որ լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):
Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել:
Կարծիքներ