ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կառույցի մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կառույցի մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել

Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք կառույցի կայքից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում