Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել Է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում եւ ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Բայդենն աջակցություն Է հայտնել Հորդանանի ղեկավաին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ռազմական համագործակցությունը եւ հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսության ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ